Մեր մասին

Մեր մասին


    Շնորհիվ իր համապարփակ զարգացման քաղաքականությանը և բարենպաստ գործարար միջավայրի Հայաստանն աստիճանաբար վերածվում է ներդրումային ֆոնդերի հանգույցի՝ ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային Ֆոնդերի մասին օրենք, բարձրորակ ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք տիրապետում են մի քանի լեզվի և ունեն տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների մասին խորը գիտելիքներ:
    Ներդրումային Ֆոնդերի գրանցման գործընթացը առավել դյուրին դարձնելու և ներդրումային ֆոնդին՝ իր գործունեության համար անհրաժեշտ ծառայություններն ամբողջությամբ մեկ պատուհանի սկզբունքով տրամադրելու նպատակով ՀՀ ԿԲ-ի և ՆԱՍԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի համագործակցության արդյունքում ձեւավորվել է Ֆոնդնեթ համակարգը:
Ֆոնդնեթ համակարգի միջոցով հնարավոր է.
    -  Դիմել ՀՀ ԿԲ-ին ներդրումային ֆոնդի գրանցման համար՝ կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
    -  Դիմել հաշվի օպերատորի ռեեստրավարման և պահառության ծառայություններ ստանալու նպատակով
    -  Ֆոնի Կանոններում կամ այլ փաստաթղթերում փոփոխությունների դեպքում, փոփոխությունը մուտք անել ՀՀ ԿԲ

    Համաձայն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի «Առցանց եղանակով ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցման» կանոնների՝ Ֆոնդնեթ համակարգով ֆոնդի գրանցման համար դիմում ներկայացնելիս նախատեսվում է Գրացման վճարի կատարում: Գրանցման վճարի փոխանցումն անհրաժեշտ է կատարել հիմք ընդունելով հետևյալ վավերապայմանները՝

Ստացող

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

ՀՎՀՀ 

02220914

Ստացողի հասցե

Երևան, Մ. Մկրտչյանի 5Բ

Ստացողի բանկ

«Կոնվերսբանկ» ՓԲԸ

Հ/Հ

1930000632580300

Փոխանցման նպատակը

«...» ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի գրանցման համար