Փայերի առևտրավարկում և պահառություն

Փայերի ռեեստրավարում և պահառություն


Ֆոնդում մասնակցությունը հավաստվում է ֆոնդի փայերով: Որպեսզի Ֆոնդը թողարկի փայեր, վերջինիս անհրաժեշտ է Թողարկողի հաշիվ բացել Կենտրոնական Դեպոզիտարիայում:

Կենտրոնական Դեպոզիտարիայում հնարավոր է Թողարկողի հաշիվ բացել և փայեր թողարկել միայն այն դեպքում, երբ Ֆոնդը ռեեստրի վարումը հանձնել է Կենտրոնական Դեպոզիտարիային:

Ֆոնդի Ռեեստրի վարումը Կենտրոնական Դեպոզիտարիային կարող է հանձնել՝ Ռեեստրի վարման պայմանագիր կնքելով ՀՀ-ում գործող Հաշվի Օպերատորներից որևէ մեկի հետ, որոնք միջնորդում են Կենտրոնական Դեպոզիտարիայի ծառայությունները:

ՀՀ-ում Հաշվի օպերատորի կարգավիճակի ունեն հետևյալ կազմակերպությունները`

  • «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ԱՆԵԼԻՔԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բացբաժնետիրականընկերություն
  • «ԱՐՄԵՆԲՐՈԿ» բացբաժնետիրականընկերություն
  • «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակբաժնետիրականընկերություն
  • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
  • «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ
  • «Կոնվերսբանկ» ՓԲԸ
  • «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
  • «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
  • «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ
  • «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ
  • «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ

Ֆոնդի ռեեստրի վարումը կարող է իրականացնել նաև ֆոնդը՝ ստանալով Ֆոնդի օպերատորի կարգավիճակ: Ֆոնդի օպերատորի կարգավիճակը տրվում է Ֆոնդի կանոնների հետ համատեղ: